Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ի՛նձ նման վարվեցեք, ինձ նման ապրեցեք

Ի՛նձ նման վարվեցեք, ինձ նման ապրեցեք
07.02.2022 | 10:57

Գարեգին Տեր-Հարությունյանն ինքն իրեն անվանեց ՆԺԴԵՀ,

այսինքն՝ օտարական:
«Ծանոթ, բարեկամ, ազգական ոչ ոք իր դուռը կբանա առջևդ, եթե անգամ
Նազովրեցու խաչն ուսիդ և փշե պսակը արնածոր ճակատիդ իր պաշտպանությունը փնտրես» (Գարեգին Նժդեհ, Հատընտիր, Ինքնակենսագրություն)։


Գարեգին Տեր Հարությունյանն այս աշխարհի որդիների մեջ օտարական եղավ։ Գարեգինի խոսքն օտարի խոսք էր՝ «լսելու ունկ չունեցողներին»։ Շատ ժամանակ պետք չէր, որպեսզի իմաստունն այդ բանում համոզվեր-վստահեր, որ իր խոսքը մակերեսորեն (հաճախ` խիստ մակերեսորեն կամ հակառակ) են ըմբռնում, որ իր ձայնը ևս «ձայն բարբառոյ յանապատի» է, ինչպես Հովհաննես Մկրտչի ձայնը և «ՈՒսուցչի՝ Քրիստոսի աստվածաշունչ խոսքը» (ՆԺԴԵՀ. «Էջեր իմ օրագրէն»).
Եվ Նժդեհը Տեր Հարությունյան իր ազգանունը փոխեց՝ դառնալով՝ Գարեգին Նժդեհ։

Նժդեհն օտարական էր նաև իր վարքով. երբ այսօր «ազգասերները» պաշտոնները կուսակցությունների մեջ բաժանելով, բացի իրենց աշխատավարձերից կան, որ ուտում են անազնիվ ու անարդար եկամուտներ և ոմանք իրենց հայրենակիցներին էլ են ուտում, օտարի տված դրամ դրդումով վաճառում ազգային նվիրական արժեքներ, Նժդեհ օտարականը գրում է. «Ռոճիկ չեմ ստացել ողջ կյանքում, հրաժարվել եմ անգամ օտար պետության նշանակած թոշակից։ ՈՒնեցել եմ հարուստ լինելու և ճոխ ապրելու ամեն կարելիություն, սակայն ապրել եմ իբրև ժողովրդի մարդ, համեստորեն, աղքատ կոչվելու աստիճան։ Նյութապաշտությունը... զորականի, հայրենասերի համար համարել եմ մեկը մեր աշխարհի ամենամեծ պղծություններէն ... Կռիվներում եղել եմ մարդ առավել քան մարդ, անգամ թուրք ու թաթարների դեմ» (Գարեգին Նժդեհ, Հատընտիր, «Ինքնակենսագրություն»)։
«Առաքելական կանոններում» խոսվում է հոգևորականների եկամտաբեր գործեր չձեռնարկելու, եկամուտ ունեցողիներին չձեռնադրելու մասին, պատճառաբանությամբ, որ հոգևորականը ամբողջ իր անձն ու ժամանակը ծառայության մեջ դնի հոտի համար: Նժդեհը, ինչպես տեսնում ենք, նույն ըմբռնումներով է ապրել` հոգևոր իր հայրերի սկզբունքով, քանի որ քահանայի որդի էր և տիրացուի թոռ:


Ճշմարիտ որ՝ Նժդեհ, այսինքն՝ հոգով Օտարական եղավ ու չարչարվեց այս նյութապաշտ աշխարհի գայլացած զավակների մեջ։
«Մեր հայրենիքի բախտի համար ես բռնել եմ Աստծո փեշից, դուք էլ բռնեք ինձանից»։ Խոստովանում է օտարական Նժդեհը (Ռ. Համբարձումյան «Վարք Նժդեհի», էջ 105)։
Քրիստոսի աստավածաշունչ խոսքը, այսինքն ճշմարտությունը, մարդիկ չեն կարողանում լսել, դժգոհում է մեծ իմաստունը, երբ թե մարդու, թե հայրենիքի բախտը «Աստծո փեշից ամուր բռնելու մեջ է»։ Այսինքն, Նժդեհի խոսքի ելակետ հենարանը` խաղաղության ՈՒսուցչից է։
Գրեթե նույն խոսքն է Նժդեհն ասում, նույնը, որ հեթանոսների քարոզիչ Պողոս մեծ առաքյալն է ասում. «Ես նմանվում եմ Քրիստոսին, դուք էլ ինձ նմանվեցեք»։ Այսինքն` ի՛նձ նման վարվեցեք, ինձ նման ապրեցեք, որպես երկնքի որդիներ:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5075

Մեկնաբանություններ